Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Արթուր ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ. Արդեն աշուն է, իսկ ես կրկին գարուն եմ աղոթում

Արթուր ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ. Արդեն աշուն է, իսկ ես կրկին գարուն եմ աղոթում
02.09.2015 | 17:39

Այն, ինչ որ մենք ստեղծում ենք, կենսագրություն է, այն, ինչ մեզ վիճակված է, ճակատագիր։ Եվ այս երկուսի համադրությունը հաջողությունն է...
էս ի՞նչ բան է, ո՞վ տարավ ժամանակը... Ժամանակը գնում է, իսկ ես դեռ երեկ էի ավարտել մանկապարտեզը, դպրոցը, բուհը: Ժամանակը հեռանում է... իմ կյանքից տանելով իմ գեղեցիկ ու ազնիվ ապրումները: Հիմա արդեն նոր տարուց, նոր տարին եմ հիշում, իսկ ընթացքը խուլ է ու անբնական... հիմա արդեն անցնող տարիների, ոչ նորն եմ տեսնում, ոչ էլ հինը... Աշուն է մոտենում, իսկ իմ ներսի ծառերը դեռ չեն էլ կանաչել, էլ ուր մնաց, տերևաթափը... Ամենացավալի սխալը, որ կարող ենք թույլ տալ` ամբողջ կյանքում վազելն է տարբեր նպատակների ետևեից առանց նկատելու, թե ինչպես անցավ մեր ամբողջ կյանքը... Լռությունը որոտում է կես գիշերին... Բացվող օրը բառերի արժեքը լռությանն էր հանձնել ու լռությունը էլ ավելի էր արժեքավորվել... Լույսի, խավարի արանքից ձայն եմ հանում, լսող չկա: Ծառերի վրա չորացած մի երկու տերև նայում են սառած դեմքիս ու կանաչելու փոխարեն վայր են ընկնում: Գետնի վրա՝ վերջանում: Մարդն էլ է տերև, որ երբ նայում ես ու տեսնում հույսը կորցրած մարդուն, չես հասկանում, ուր է գնում, դեռ չապրած տարիները ապրելու փոխարեն, հետո մի օր ընկնում է գետնին ու ամենահասարակ դեղնած տերևի նման վերջանում:
Չկա մի բան, որ մարդուց կախված չլինի: Չի կարելի կրկնել նույն սխալը երկու անգամ: Երկրորդ անգամ դա ոչ թե սխալ, այլ՝ ընտրություն է: Թեև չեմ սիրում «Չի կարելի» -ների շարքը, բայց այս դեպքում կարծում եմ «Չի կարելին» մեջ ընկավ, որ փրկի ասելիքս. տեղ հասնի...
Երբեմն սատանայապաշտները մեր օրերում, ոչ թե ապաշխարում են, այլ գնում հենց սատանայի հետևից, որովհետև հեռացել են Աստծուց, հավատից ու այժմ մարդը հեռանալով Աստծուց ուրիշ տեղ է փնտրում, ուրիշ բան է ապաշխարում...
Այսպես, որ գնա կգա մի օր աշխարհի վերջը, չմտածես, թե ես միմիայն քրիստոնյաներին եմ ընդունում, բնավ, մինչդեռ ով ինչ կրոնի կրողնը լինի, թող հավատարիմ մնա իր հավատին...
Հողը հիշողություն ունի, խոսքը ասելուց առաջ մտածել է սիրում, որովհետև լեզվի կծածը չի բուժվում, այն քաղցկեղի նման մի բան է, սկզբում դու չես էլ մտածում ինչ կասի բժիշկը, բայց հետո հետազոտվելուց հետո արդյունքը պարզ կդառնա ու ոգիդ կսնանկան, հետո մարմինդ տձև կդանա, քիչ-քիչ կպակասես ու մի օր կգնաս հող, որտեղից, որ ասում են եկել ես:
Ես ապրել եմ ուզում, կարևոր չի մեկ, օր մեկ ամիս, թե տարի, միևնույն է, ուզում եմ լույս տեսնել ու հավատալ, որ հաղթողը ես եմ լինելու...
Հայը ինձ ողջ և առողջ է պետք, մարդը ինձ գլխով է պետք, եթե մարդու գլուխը կտրես էլ ինչի նման կլինի մարդը, մինչդեռ այսօր կտրված գլուխները այգիներում լցվել են իրար վրա ու գարշահոտությունը տարածվել է քաղաքի վրա: Հիմա քաղաքը անգլուխ է, անառողջ: Առողջություն եմ մաղթում քաղաքին, մարդուն, հային... ու գնում եմ հաղթելու, առաջինը ինձ, հետո նոր կանցնեմ մարդուն... բնությունը իրար է խառնվել.
Իմ խառը բնության կենտրոնում, որտեղ հատել են ծառերը, հողը չորացել է:
Ա՜խ, ոնց եմ կարոտում ձեզ մարդիկ, այս խառը, շփոթված աշխարհում:

Դիտվել է՝ 4224

Մեկնաբանություններ